Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Արդեն երրորդ օրն է՝ Երևանում իրականացվում է նոր պարեկային ծառայություն: Ի՞նչ փոխվեց երևանյան տաքսիստների կյանքում, երբ «գայիշնիկներին» փոխարինեցին պարեկները, «Իրավունքը» այս օրերին հարցախույզ է իրականացրել տաքսիստների շրջանում:
Պարզվում է՝ նրանց սպասելիքները բոլորովին այլ էին, նույնիսկ կատակում են, թե փոխանակ իրենք անհրաժեշտության դեպքում մեզ օգնեն, մենք ենք իրենց օգնում: Նոր մեքենաները վարելու գործում նորաթուխ պարեկները երբեմն-երբեմն խնդիրներ են ունենում, ինչին օգնության են հասնում հենց տաքսիստները: Այնուամենայնիվ, ամենահաճախ հնչած տեսակետը հետևյալն է. «Ոստիկանությանը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել, ուրիշ բան չկա»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։