Պենտագոնը մտահոգված է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների դեմ վերջին հարձակումներից
Պենտագոնը լուրջ մտահոգություն է հայտնել Իրաքում և Սիրիայում գտնվող ամերիկյան բազաների նկատմամբ կատարված վերջին հարձակումների առնչությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին:
«Նրանք մահաբեր զինատեսակներ են կիրառում: Չգիտեմ՝ էլ ինչ է պետք ասել բացի այն, որ սա լուրջ սպառնալիք է»,- ասել է Պենտագոնի պաշտոնյան:
Հունիսի 7-ին Իրաքում տեղակայված է ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի կողմից շահագործվող Այն-ալ-Ասադ իրաքյան ռազմաբազան հրթիռակոծվել է, որի հետևանքով մի քանի շինություն է վնասվել, իսկ քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի զինյալները հարձակում էին կազմակերպել Դեր-էզ-Զոր նահանգում գտնվող Էլ-Օմար նավթահանքի մոտակայքում:
Բացի այդ, Իրաքյան Քուրդիստանում գտնվող Էրբիլի օդանավակայանը հարձակման էր ենթարկվել ականապատված ԱԹՍ-ի միջոցով, որի հետևանքով տուժաներ չեն եղել. այդտեղ ևս ամերիկյան ռազմաբազա է տեղակայված: