Միլանը Չելսիի հետ համաձայնության է եկել Ժիրուի տրանսֆերի հարցում
«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարիերան կշարունակի «Միլանում»։ Ակումբները համաձայնության են եկել 35-ամյա ֆրանսիացու տրանսֆերի շուրջ՝ 1 մլն եվրոյի դիմաց՝ գումարած մոտ 1 մլն եվրո բոնուսների տեսքով։ Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն։
«Ռոսոներիները» հույս ունեին Ֆրանսիայի հավաքականի վետերանին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով նույնիսկ նրանից հետո, ինչ «Չելսին» ակտիվացրել էր նրա պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու կետը։ Բանակցությունները տևել են մի քանի շաբաթ։ 1 մլն եվրոն ավելին է, քան «ռոսոներիներն» ուզում էին վճարել, բայց Զլատան Իբրահիմովիչի վնասվածքի պատճառով պիտի փակեն այդ դիրքը։
Նախորդ մրցաշրջանում Օլիվյե Ժիրուն «Չելսիի» կազմում մասնակցել է 31 խաղի ու խփել 11 գոլ։