Սպիտակ տանը մեկնաբանել են ամերիկացի զինվորների դուրսբերումն Աֆղանստանից
Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին որոշումը կայացվել է, քանի որ երկրի խնդիրները ռազմական ճանապարհով լուծել հնարավոր չէ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:
Վերջինս շեշտել է, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին որոշումն ԱՄՆ-ն չի գնահատում որպես «առաքելության իրականացում»:
Փսակին հավելել է, որ Աֆղանստանում ամերիկացի զինվորականներից արդեն օգուտ չկա: ԱՄՆ շահերից բխում է, որ երկրի Զինված ուժերը իրենք պատասխանատու լինեն երկրում տիրող իրավիճակի համար: