Դեշամը կշարունակի գլխավորել Ֆրանսիայի հավաքականը
Եվրո–2020–ում ձախողված Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը չի հեռացվի պաշտոնից։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել լե Գրաեն։
Դեշամը Ֆրանսիայի ազգային թիմը կգլխավորի առնվազն մինչեւ 2022թ. նոյեմբեր–դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ավարտը, հաղորդում է Goal.com–ը։
Հիշեցնենք, որ Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչում ֆրանսիացիները հետխաղային 11 մետրանոցներով պարտվեցին Շվեյցարիայի թիմին (3:3, 11մ՝ 4։5)։
52–ամյա մասնագետի ղեկավարությամբ Ֆրանսիայի հավաքականը դարձել է 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2018թ. աշխարհի չեմպիոն։