ԱՄՆ-ում կինը մեկ միլիոն դոլար է շահել պատվաստվածների համար վիճակախաղում
Ամերիկյան Կոլորադո նահանգից չորս երեխաների մայրը մեկ միլիոն դոլար է շահել COVID-ի դեմ պատվաստվածների համար վիճակախաղում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մայիսին Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Պոլիսը հայտարարել է վիճակախաղի մասին, որում նահանգի հինգ պատվաստված բնակիչ կարող է մեկ միլիոն դոլար շահել: Գումարը կվերցվի նահանգին հատկացված դաշնային միջոցներից՝ պատվաստումների թիվն ավելացնելու համար:
«Նահանգապետ Պոլիսը նաեւ հայտարարել է... միլիոն դոլարի հինգերորդ եւ վերջնական տիրոջ մասին: Հայդի Ռասելն Օրորա քաղաքից Կոլորադոյի վերջին բնակիչն է, ովպատվաստման համար շահել էր մեկ միլիոն»,- ասվում է նահանգապետի պաշտոնական կայքում:
«Շահումը շատ կօգնի չորս երեխաների դաստիարակության հարցում: Բայց ես նաեւ հույս ունեմ, որ այս գումարի օգնությամբ ես կօգնեմ ուրիշներին»,- ասել է Ռասելը CBS-ի եթերում:
Ընտանիքի մյուս անդամները նույնպես ակնկալում են, որ կկարողանան օգտակար կերպով ծախսել շահումի մի մասը: Այդպես, ըստ Ռասելի, իր դուստրերից մեկը նախատեսում է, որ ստացված միջոցները կուղղվեն քոլեջի ուսման վարձի վճարմանը: