Հայաստանը եւս 2 մեդալ ապահովեց պատանեկան ԵԱ–ում
Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովեց եւս երկու մեդալ, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը քառորդ եզրափակիչում հաղթեց խորվաթ Բրունո Բաչոյին եւ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
Գերազանց մենամարտ անցկացրեց ու տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ 75 կգ քաշային Համլետ Ադամյանը, որն առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Ստիվեն Ինդլիկայի նկատմամբ։
Ավելի վաղ քառորդ եզրափակիչում հաղթանակի էր հասել 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առուստամյանը: Հայաստանի ներկայացուցիչն առավելության էր հասել ռումինացի Դանիլ Միհայի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: