Շոյգուն «Բե-200» է ուղարկել Թուրքիա՝ հրդեհների մարմանը օգնելու համար
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, ռազմածովային նավատորմի «Բե-200» երկկենցաղ ինքնաթիռ է ուղարկել՝ հրդեհները մարելու գործում Թուրքիային օգնելու համար, այն արդեն թռչում է Ադանա, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«ՌԴ նախագահի հրամանով ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի կողմից Ռուսաստանի ռազմածովային ավիացիայից «Բե-200» երկկենցաղ ինքնաթիռ է ուղարկվել՝ հրդեհները մարելու գործում Թուրքիայի Հանրապետությանը օգնելու համար: Հուլիսի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում ինքնաթիռը օդ է բարձրացել Կրիմսկի օդանավակայանից եւ ներկայումս թռչում է դեպի Ադանայի (Թուրքիա) ժամանակավոր բազա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ օդանավի անձնակազմը պրակտիկ փորձ ունի նման առաջադրանքներ կատարելու մեջ, ինքնաթիռի սպասարկումը ժամանակավոր բազայում կապահովի Եսկի ավիակենտրոնի ինժեներատեխնիկական անձնակազմը:
«Բե-200»-ը բազմաֆունկցիոնալ երկկենցաղ ինքնաթիռ է, որն, իմիջիայլոց, նախատեսված է օդից խոշոր անտառային հրդեհները մարելու համար: Ինքնաթիռը կարող է տեղափոխել 12 տոննա ջուր: Բաքերը լցվում են 14 վայրկյանում` 150-190 կիլոմետր/ժամ արագությամբ, ջրի մակերեսին սահելու պայմաններում: