Եվրահանձնաժողովը BMW-ին եւ Volkswagen-ին տուգանել է 875 միլիոն եվրոյով
Եվրահանձնաժողովը տուգանել է BMW-ին եւ Volkswagen խմբին (Volkswagen, Audi եւ Porsche ապրանքանիշեր) 875 միլիոն եվրոյով՝ ԵՄ մրցակցության կանոնների խախտման եւ դիզելային ավտոմեքենաների արտանետումների մաքրման ոլորտում կարտելային դավադրության համաև, հաղորդում է ԵՀ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել հինգ ավտոարտադրողի՝ Daimler-ի, BMW-ի, ինչպես նաեւ Volkswagen-ի, Audi-ի եւ Porsche-ի նկատմամբ, որոնք Volkswagen խմբի մաս են կազմում: ԵՀ-ն ընդհանուր 875 միլիոն եվրո տուգանք է սահմանել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԸՕ գործադիր փոխնախագահ Մարգրեթ Վեստագերը:
Daimler-ը չի տուգանվել, քանի որ այն հայտնել է ԵՀ-ին այդ կարտելի գոյության մասին, ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ: ԵՀ-ի հաշվարկներով՝ դրա համար տուգանքը 727 միլիոն եվրո է կազմել:
Volkswagen խումբը (Audi-ն ու Porsche-ն դրա մի մասն են, բայց պաշտոնապես առանձին ընկերություններ են) տուգանվել է 502.4 միլիոն եվրոյով, BMW-ն՝ 372.8 միլիոն եվրոյով:
Տուգանքը նշանակվել է դիզելային տրանսպորտային միջոցներից «ազոտի օքսիդից մաքրման ոլորտում տեխնիկական մշակումների մասին դավադրության» համար, ինչը խոչընդոտում է ԵՄ շուկայում մրցակցությանը, ասվում է ԵՀ-ի մամուլի հաղորդագրության մեջ: Ըստ Եվրահանձնաժողովի՝ բոլոր կողմերը խոստովանել են իրենց մասնակցությունը կարտելին եւ պայմանավորվել են կարգավորել գործը: