Ռամոսը ՊՍԺ-ում կխաղա 4 համարի մարզաշապիկով
ՊՍԺ-ի նորեկ Սերխիո Ռամոսը ֆրանսիական ակումբում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով։ Ավելի վաղ այդ համարով հանդես էր գալիս Տիլո Կերերը․
«Ես շատ եմ գնահատում 4-րդ համարը։ Դա սնահավատություն է, քանի որ կարիերայիս հենց սկզբից ես այդ համարով եմ խաղացել։ Այն իմ ամբողջ կարիերայում ինձ հետ է եղել, լրացել է ինձ, հաջողություն է բերել ինձ ու շատ հաղթանակներ։
4-րդ համարը իմ մի մասն է՝ թե՛ որպես մարդու, թե՛ որպես պրոֆեսիոնալի։ Ինձ համար պատիվ է ՊՍԺ-ի նման ակումբում հանդես գալ այդ համարի ներքո»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը։