Բելլա Հադիդը ներկա է գտնվել Chopard-ի՝ Կաննի կինոփառատոնի շրջանակում կազմակերպած ցուցադրությանը (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Կաննի կինոփառատոնի շրջանակում Chopard ոսկերչական ընկերության կազմակերպած երեկույթի հյուրերին՝ նշելով, որ առանձնահատուկ աչքի է ընկել մոդել Բելլա Հադիդը, որը միացել է սուպերմոդել Էվա Հերցիգովային, Քենդիս Սուեյնփուլին, դերասանուհի Հելեն Միրրենին։
24-ամյա Բելլա Հադիդը ներկայացել է սպիտակ փետուրներով սև կարճ զգեստով՝ այն համադրելով սև բարձրակրունկների հետ:
Էվա Հերցիգովան երեկույթի համար նախապատվությունը տվել է դասական ոճին․ սև փայլուն տաբատ, սպիտակ վերնաշապիկ և սև բաճկոն։
Հելեն Միրրենն ու Քենդիս Սուեյնփուլը նախընտրել են ավելի պարզ հագուկապը։ Հայտնի դերասանուհին կրել է սևուսպիտակի համադրությամբ զգեստ և համապատասխան գլխաշոր՝ այն համադրելով կանաչ սպորտային կոշիկների հետ, իսկ մոդելը՝ կաթնագույնի և սպիտակի համադրությամբ տաբատ և վերնաշապիկ, ինչպես նաև սպիտակ սանդալներ:
Միջոցառման ժամանակ տասնյակ մոդելներ լողազգեստներով դուրս են եկել պոդիում և ներկայացրել Chopard ապրանքանիշի զարդերը։