ԱՄՆ ռազմածովային ուժերի Yuma տրանսպորտա-դեսանտային արագընթաց նավը շարժվում է դեպի Սև ծով
Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի USNS Yuma տրանսպորտա-դեսանտային արագընթաց նավը շարժվում է դեպի Սև ծով, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«USNS Yuma-ն շարժվում է դեպի Սև ծով՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների և գործընկերների հետ փոխգործակցության նպատակով», - գրված է ամերիկյան 6-րդ նավատորմի տարածած թվիթերյան հաղորդագրության մեջ։
Հունիսի վերջին Սև ծովում մեկնարկել են Sea Breeze միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են 5 000 զինծառայող, 40 օդանավ և 32 նավ՝ 32 երկրից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից և Ուկրաինայից։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սծովյան նավատորմի ուժերը մի շարք միջոցառումներ են իրականացնում՝ նավերի գործողությունները վերահսկելու նպատակով։