ԱՄՆ ռազմաօդային ուժերը ցուցադրել են աշխարհի «ամենալավ» ինքնաթիռը (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը ցույց են տվել խոստումնալից ռազմավարական ռմբակոծիչ B-21 Raider-ի նոր լուսանկարը, որն անվանվում է աշխարհի «ամենալավ» ինքնաթիռը: Այս մասին գրում է The Drive-ը:
Հրատարակությունը հիշեցնում է, որ հրապարակված պատկերը ռազմավարական ռմբակոծիչի արդեն երրորդ պաշտոնական պատկերն է: Ըստ The Drive-ի՝ դրանում պատկերված է B-21 Raider-ը, որը թռչում է Կալիֆորնիայում գտնվող Էդվարդս ավիաբազայի վրայով:
Երրորդ պատկերի և նախորդ երկուսի հիմնական տարբերությունն ինքնաթիռի դիմապակու ձևի ցուցադրությունն է:
Հրատարակությունը նշում է, որ ռմբակոծիչը կկրի միջուկային զենք և կկարողանա գործնականում աննկատ մնալ հակառակորդի ՀՕՊ համակարգերի համար: