Չեմպիոնների լիգա․ «Ալաշկերտը» ոչ ոքի խաղաց Ուելսում
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ոչ ոքի արդյունքով ավարտեց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղն Ուելսի «Կոնահ Կի Նոմադսի» հետ։ Թիմերը երկուական գոլ փոխանակեցին։
19-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը՝ 31-ամյա անգլիացի հարձակվող Քրեյգ Քարանի գոլի շնորհիվ։ Առաջին խաղակեսում «Ալաշկերտի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Դավիթ Խուրցիձեն՝ մրցակցի դարպասը գրավելով 21-րդ և 45-րդ րոպեներին։
79-րդ րոպեին Ջորջ Հորանի գոլը «Կոնահ Կի Նոմադսին» փրկեց պարտությունից։ Թիմերի միջև կայանալիք պատասխան հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 14-ին։