Բանակը ապամոնտաժում են և վերացնում, փոխարենը` մաստակի դիզայնով փողոցային ոստիկանների նոր` գերազանցիկային հորդա են ստեղծում. Հայկ Մարտիրոսյան
Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեբիլների իշխանությունը տարրական Արևմտյան մշակույթին անգամ ծանոթ չէ, որ կապկելուց գոնե ճիշտ կապկի:
Փողոցային ոստիկանների նոր տարատեսակ ստեղծելուց արտաքին ձևավորումը գողացել են ամերիկյան Ստիմորոլից, բայց չեն հասկացել, որ Արևմուտքում մեծ տառերով PATROL գրում են միայն թաղամասեր հսկող մասնավոր պահնորդական հիմնականում անզեն ընկերությունների մեքենաների վրա: Այլ խոսքերով` շրջիկ պահակների ավտոտրանսպորտի վրա: Եվ այդ մեքենաներին ոչ ոք լուրջ չի վերաբերվում:
Ոստիկանական պարեկ հասկացությունն ընդհանրապես Արևմուտքում չի ընդգծվում: Ոստիկանը ոստիկան է և բոլորն էլ պարեկային ծառայություն են իրականացնում: Ու իրականացնում են ոստիկանական մեքենաներով, որոնց վրա հիմնականում գլխագիրը POLICE է ասում:
Բայց դեբիլների իշխանությունից այլ բան սպասել չի կարելի: Բանակը ապամոնտաժում են և վերացնում, փոխարենը` մաստակի դիզայնով փողոցային ոստիկանների նոր` գերազանցիկային հորդա են ստեղծում:
Ընթացքում վատնում են հսկայական միջոցներ:
Բայց իրենց համար ոստիկանությունն իշխանությունը պահելու առաջնային հենարան է:
Իսկ մենք` մենք արժանի ենք այս բոլորին»: