Գրիմ, մորուք ու կեղծամ. Իսրայելի նախկին նախագահին պաշտոնավարման ժամանակ թույլ է տրվել կերպարանափոխված շրջել երկրով
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի լիազորությունների ավարտից հետո Անվտանգության ընդհանուր ծառայությունը թույլատրել է տեղեկատվության հրապարակում, ըստ որի՝ կազմակերպությունը նախագահին հնարավորություն է տվել անանուն ճանապարհորդել երկրով մեկ, գրում է newsru.co.il-ը` Kan պետական հեռուստառադիոընկերությանը հղումով:
Հատուկ այդ նպատակով նախագահին գրիմի, կեղծ մորուքի ու կեղծամի միջոցով փորձել են անճանաչելի դարձնել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ռիվլինը ճանապարհորդել է առանց ավտոշարասյան: Նրան ուղեկցել են միայն Անվտանգության ընդհանուր ծառայության օպերատիվ կառավարման մի քանի աշխատակից:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Իսրայելի նախագահ է ընտրվել Իցհակ Հերցոգը: