Ավստրիայի բնակչին օձ է կծել զուգարանակոնքին նստած ժամանակ (լուսանկար)
Ավստրիայի բնակչին օձ է կծել զուգարանակոնքին նստած ժամանակ, հայտնում է տեղական 9News-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ ավստրիացին առավոտյան 6-ին արթնացել է և գնացել զուգարան: Կարիքները հոգալիս նա խայթոց է զգացել, ինչից հետո ցած է նայել ու ջրի մեջ տեսել պիթոնին:
Տղամարդը համապատասխան ծառայություն է զանգահարել և օգնություն խնդրել:
Պարզվել է, որ 1,6 մ երկարությամբ սողունը փախել է ճանապարհի այն կողմում ապրող հարևանի տնից և սողոսկել կոյուղի:
Տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում:
26-ամյա հարևանին, որը բացի այս օձից, ունի ևս 10 ոչ թունավոր սողուն, ոստիկանությունը կոչ է արել ուշադիր լինել: