Ապօրինություն՝ ԵՊՀ-ում․ հերթական սկանդալն է հասունանում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անգամից կազմված խումբը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են ուրբաթ օրը ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին: Ի դեպ, վերջինս տևական ժամանակ զբաղված էր միայն հերքելով, թե չի հավակնում այդ պաշտոնին: Բայց այս անգամ չհաջողվեց նրանից պարզարանում ստանալ, հեռախոսազանգերին նա համառորեն չի պատասխանում: Այդուհանդերձ, թե որքանով է իրատեսական Հովհաննիսյանի հնարավոր նշանակումը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԵՊՀ հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանից:
-Նախ նշեմ, որ Հովհաննես Հովհաննիսյանի նշանակման մասին լուրեր սկսեցին տարածվել անմիջապես «հեղափոխությունից» հետո, բայց այն ժամանակ իր նշանակումն իրատեսական չէր: Առաջինը, որովհետև կամ գործող ռեկտոր, և երկրորդ՝ նա չուներ դոկտորի կոչում: Եթե չեմ սխալվում, նա դոկտորի կոչում ստացավ 2019 թվականի փետրվարին: Սակայն, ռեկտորի պաշտոնի համար անհրաժեշտությունների դոկտոր, այլ նաև ունենալ պրոֆեսորի կոչում: Փաստորեն, հիմա նա ունի դոկտորի կոչում, բայց պրոֆեսորի կոչում չունի: Այսինքն՝ եթե հանկարծ նշանակվի, այն կլինի ապօրինի և ոչ իրավաչափ: Մինչդեռ իմ տեղեկություններով ևս կառավարական եռյակը ցանկություն է հայտնել հենց նրան տեսնել ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում:
- Իսկ ի՞նչ տրամադրություններ կան Հոգաբարձուների խորհրդի շրջանում Հովհաննիսյանի հնարավոր նշանակման վերաբերյալ:
-ԵՊՀ-ում Հոգաբարձուների խորհուրդ հիմա ընդհանրապես չկա և դրանով է պայմանավորված կառավարության նախաձեռնած այս քայլը: Կառավարությունը որոշել է ուղիղ կառավարում սահմանել ԵՊՀ-ի վրա, ինչի համար էլ ստեղծվել է եռյակից բաղկացած հատուկ հանձնաժողովը: Կարծում եմ՝ հետագայում պետք է ձևավորվի նաև Հոգաբարձուների խորհուրդ, բայց սկզբի՞ց կնշանակեն ռեկտոր, հետո' Հոգաբարձուների խորհուրդ, թե՞ հակառակը, ճիշտն ասած, այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է:
-Փաստորեն, ստացվում է, որ վերոնշյալ նշանակման դեմ զսպող որևէ օղակ բուհում չկա՞:
-Նախօրոք զսպել չի լինի, որովհետև այս իշխանության գործելաոճն է փաստի առաջ կանգնեցնելը: Բայց հետագայում այդ նշանակման հետ կապված անձամբ ես պատրաստվում եմ իրավական գործընթաց սկսել և բողոքարկել դատական կարգով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։