Պոդոլսկին տեղափոխվեց լեհական թիմ
Գերմանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Լուկաս Պոդոլսկին կարիերան կշարունակի լեհական «Գորնիկում»:
Հարձակվողի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի հունիս:
36-ամյա Պոդոլսկին «Քյոլնի» սան է։ Նա նաև հանդես է եկել «Բավարիայում», «Արսենալում», «Ինտերում» ու «Գալաթասարայում»։ Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցել է 130 խաղի, խփել 49 գոլ։