ԵՄ-ում կոչ են արել պատրաստվել կորոնավիրուսի չորրորդ ալիքին
Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան ԵՄ անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել պատրաստվել կորոնավիրուսի չորրորդ ալիքին՝ տեղեկացնում է Lenta.ru կայքը:
«Մենք ականատես ենք լինում հասարակական կյանքին աստիճանական վերադարձին, սակայն մենք կենտրոնանում ենք պոտենցիալ չորրորդ ալիքին պատրաստվելու վրա»,- նշել է քաղաքական գործիչը:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ում չեն ցանկանում, որ հիվանդության նոր աճը առաջացնի անցյալ տարվա նույն խնդիրները: