ՍԴ-ն ընտրությունների արդյունքների շուրջ որոշում կկայացնի մինչև հուլիսի 17-ը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխող թիմում կարծում են, որ նորընտիր ԱԺ առաջին նիստը կկայանա հուլիսի 26-ին։ Եթե ընդդիմությունը ՍԴ-ում չվիճարկեր ընտրությունների արդյունքները, տեղի կունենար հուլիսի 5-ին:
ՍԴ-ն միավորել է 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը և նիստի օր նշանակել հուլիսի 9-ը՝ ժամը 11։00-ին, բանավոր ընթացակարգով։ Զեկուցող դատավորը Էդգար Շաթիրյանն է։ ՍԴ-ն որոշում կկայացնի 15-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչև հուլիսի 17-ը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։