Ավազակային հարձակում՝ Գեղարքունիքում. պոկել է 90-ամյա կնոջ ոսկյա ականջօղերը, ոսկյա կախազարդն ու դիմել փախուստի. shamshyan.com
Այսօր դիմակավորված, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:15-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Վաղաշեն գյուղի տներից մեկը, որտեղ զույգ ականջի բլթակների պատռված վերքով տանը հայտնաբերել են բնակչին, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տուժածը նշված գյուղի բնակիչ, 90-ամյա Ռոզա Կ.-ն է: Մինչ բժիշկները տարեց կնոջն օգնություն էին ցուցաբերում, ոստիկաններն ու քննիչները ձեռնարկված անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում տաք հետքերով պարզել են, որ տարեց կնոջ նկատմամբ դիմակավորված, դանակով զինված ավազակային հարձակում է կատարել նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Ադիբեկ Մելքոնյանը:
Պարզվել է, որ վերջինս դիմակավորված ու դանակով զինված մուտք է գործել տարեց կնոջ տուն, քաշելով նրան տնից հանել է դուրս, ծեծի ենթարկել, բռնություն կիրառել, այնուհետև քաշել ու պոկել է ոսկյա ականջօղերը, պարանոցի ոսկյա կախազարդը, իսկ հետո դանակով վնասել ձախ ձեռքի նախաբազկի հատվածը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու դիմել փախուստի:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։