Պուտինն օգնություն է խոստացել Տաջիկստանին թե՛ երկկողմ, թե՛ ՀԱՊԿ շրջանակում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգնություն է խոստացել Տաջիկստանին՝ պայմանավորված Աֆղանստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի սրմամբ:
Ինչպես հայտնում է «Մեդուզա» գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, ՌԴ նախագահը տաջիկ գործընկերոջ՝ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ «հաստատել է Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն տրամադրելու պատրաստակամությունն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակում»:
Տաջիկստանի և Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակն անկայուն է դարձել, երբ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուսր բերումից հետո «Թալիբան» ծայրահեղական շարժումն սկսել է հարձակվել աֆղանական կառավարական ուժերի վրա:
Տաջիկստանում է գտնվում ռուսական 201-րդ ռազմաբազան, որը ՌԴ խոշորագույն ռազմական կառույցն է իր սահմաններից դուրս: