«Եվրատեսիլ-2021»-ի հաղթողները հրապարակել են իրենց մանկական լուսանկարները
«Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթում հաղթանակ տարած իտալական Måneskin ռոք խմբի անդամներն Instagram-ում հրապարակել են իրենց մանկական լուսանկարները:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, լուսանկարներն արվել են 2000-ականների սկզբին: Երաժշտական խմբի մասնակիցներն այն ժամանակ 2-4 տարեկան էին:
«Այս երեխաներն արդեն հայտնվել են համաշխարհային աղյուսակի առաջին տեղում»,- ասվում է լուսանկարներին կից գրառման մեջ:
Երկրպագուները հիացել են նրանց մանկական նկարներով, որոնցում պատկերված երեխաներն արտաքինից որևէ առնչություն չունեն ներկայիս էպատաժային արտիստների հետ:
Իտան Տորկիո