Շիրակի մարզի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով լուծել ոռոգման հարցը
Լուսանկարները՝ Aravot.am–ի
Շիրակի մարզի Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչները կրկին փակել են Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ պահանջելով կամ լուծել ոռոգման ջրի հարցը, կամ փոխհատուցում հատկացնել։
Մարզի մի քանի գյուղերի բնակիչներ նախորդ շաբաթ նույն պահանջով կրկին փակել էին ճանապարհը, որը բացվել էր հարցի լուծման խոստումից հետո:
«Անցած շաբաթ էլ ոտքի էինք ելել, խոստումները չկատարեցին՝ ջուր չկա: Այսօր Ազատան վայրկյանում ընդամենը 200 լիտր ջուր է մտնում, այն դեպքում, երբ 1,2-1,5 խորանարդ մետրն է բավարար այս սեզոնին, որպեսզի բաշխեն ժողովրդին, ծայրամասերում էլ ջուր հասնի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գյուղացիներից մեկը: