Իրանում վերջին երկու օրվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կրկնապատկվել է
Իրանում վերջին երկու օրվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կրկնապատկվել է, ինչը «դելտա» տարբերակի տարածումից հետո համավարակի հինգերորդ ալիքի աճող մտավախության պատճառ է դարձել, հաղորդում է Tasnim-ը:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարրը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 16 025 նոր վարակակիրներ հայտնաբերելուց հետո երկրում COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3 270 800-ը: Անցած մեկ օրվա ընթացքում մահացել է 157 մարդ, որի հետեւանքով Իրանում մահերի ընդհանուր թիվը կազմել է 84 949: