«ՌԴ-ն Աֆղանստան զորախումբ ուղարկելու հարց չի քննարկում». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն Աֆղանստան զորախումբ ուղարկելու հարց չի քննարկում: Նա նշել է, որ որևէ քննարկում Աֆղանստանի իշխանությունների կամ թալիբների չի անցկացվում, գրում է «Արմենպրես»-ը:
«Ոչ, այդ հարցի առնչությամբ որևէ քննարկում չի իրականացվում»,-հայտնել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մշակվում է Աֆղանստանում ռուսական զորքի ներդրման տարբերակ և իրականացվո՞ւմ է այդ ուղղությամբ քննարկում տեղի իշխանությունների կամ թալիբների հետ:
Պեսկովն անդրադարձել է նաև Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանային հատված զորամիավորման նոր խումբ ուղարկելու հարցին:
«Լրացուցիչ զորամիավորման մասին ես չեմ կարող ասել: Իհարկե, կախված այն հանգամանքից, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, իսկ մենք տեսնում ենք, որ որ լավագույն կերպով չեն զարգանում: Հետևաբար մեր ռազմական սահմանապահների կողմից համապատասխան որոշում կընդունվի»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պլանավորո՞ւմ է արդյոք Ռուսաստանը ուղարկել հավելյալ զորամիավորում Տաջիկստան՝ Աֆղանստանի հետ սահմանային հատված:
Պեսկովը նշել է, որ Աֆղանստանից ամերիկացիների ու նրանց դաշնակիցների դուրս գալը, այդ երկրում իրավիճակի զարգացումը ՌԴ-ի անհանգստության մեծ խնդիրն են դարձել: