Զբոսանք, պաղպաղակ ու ժպիտներ. Քրիսի Թեյգանը և Ջոն Լեջենդը երեխաների հետ հանգստանում են Ֆլորենցիայում (լուսանկարներ)
Ամերիկացի մոդել, հեռուստահաղորդավարուհի և գրող Քրիսի Թեյգանն ընտանիքի հետ իր հանգիստն է վայելում իտալական Ֆլորենցիա քաղաքում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Աստղին նկատել են ամուսնու, դստեր և որդու հետ։ Պապարացիները աստղային զույգին և նրանց երեխաներին նկատել են զբոսնելիս, միմյանց լուսանկարելիս և պաղպաղակ ուտելիս։ Պապարացիների կողմից արված լուսանկարներում Քրիսի Թեյգանը կրում է ծաղկավոր երկար զգեստ և սանդալներ, իսկ ամուսինը՝ 42-ամյա հայտնի երգիչ և երաժիշտ Ջոն Լեջենդը՝ կրեմագույն տաբատ, սպիտակ սպորտային կոշիկներ և սպիտակ վերնաշապիկ՝ վրան նկարազարդված դեղին ծաղիկներ։
Պապարացիներ կողմից արված լուսանկարներից բացի, Քրիսի Թեյգանն ու Ջոն Լեջենդը նույնպես լուսանկարներ են հրապարակել իրենց ինստագրամյան էջերում։
Նշենք, որ զույգն ամուսնացել է 2013 թվականի սեպտեմբերի 14-ին՝ իտալական Կոմոյում։ Նրանք ծանոթացել են 2007 թվականին՝ Լեջենդի «Stereo» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ և 2011 թվականին հայտարարել իրենց նշանադրության մասին։ Զույգն ունի 2 երեխա՝ 5-ամյա Լունան և 3-ամյա Մայլզը։