Էրիկսենը հաջորդ շաբաթ կժամանի Ինտերի ճամբար
Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հաջորդ շաբաթ կժամանի «Ինտերի» ճամբար:
Այս մասին հաղորդում է Calcionercato-ն:
Նշվում է, որ միլանյան ակումբը խորհրդանշական հրավեր է արել ֆուտբոլիստին նոր մրցաշրջանի նախապատրաստությունը սկսելուց առաջ:
Քիչ հավանական է, որ Էրիկսենը կշարունակի կարիերան: Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 1-ին տուրի Ֆինլանդիայի դեմ խաղի ժամանակ նրա մոտ սրտի կանգ էր եղել: