«Վիրուսը վերադառնում է». Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ Տոկիոյում սպասվում է կորոնավիրուսի տարածման 5-րդ ալիքը
Տոկիոյում, Օլիմպիական խաղերին ընդառաջ, սպասվում է կորոնավիրուսային վարակի տարածման 5-րդ ալիքը, հայտնում է Japan Times-ը։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին վարակման դեպքերի թվի կայուն աճի մասին, ինչը պայմանավորված է փողոցների մարդաշատությամբ և «Դելտա» շտամի տարածմամբ։
Տոկիոյի կառավարության գլխավոր խորհրդական և Համաշխարհային առողջապահության և բժշկության Ճապոնիայի ազգային կենտրոնի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Նորիո Օմագարին նշել է, որ վարակը վերադառնում է Տոկիո, ինչի համար հարկավոր է դադարեցնել ոտքով տեղաշարժը քաղաքում։
Ավելի վաղ քննարկվում էր «Տոկիո 2020» օլիմպիական խաղերն առանց հանդիսականի անցկացնելու հարցը, ինչը, Տոկիոյում արտակարգ դրության վերականգնման դեպքում, Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան չէր բացառել։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Տոկիոյում։