76 հոթ դոգ՝ 10 րոպեում. ԱՄՆ-ում հոթ դոգ ուտելու նոր ռեկորդ է սահմանվել (լուսանկարներ)
Նյու Յորքում ԱՄՆ-ի անկախության տոնի առթիվ կազմակերպվել է հոթ դոգ ուտելու հերթական մրցույթը, հայտնում է ESPN լրատվականը և հավելում, որ տղամարդկանց շրջանում հաղթել է Ջոուի Չեսթնաթը՝ գերազանցելով սեփական ռեկորդը, իսկ կանանց շրջանում՝ Միշել Լեսկոն։
Չեսթնաթը 10 րոպեում կերել է 76 հոդ դոգ, ինչն ավելին է, քան անցյալ տարվա իր սահմանած ռեկորդը՝ 75 հոթ դոգ: Նշենք, որ անցյալ տարի մրցույթն անցկացվել էր առանց այցելուների և փակ տարածքում՝ պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով։
«Լավ եմ զգում, բոլորն ինձ ուրախացնում և ուժ էին տալիս», - ասել է Ինդիանա նահանգի Ուեսթֆիլդ քաղաքի բնակիչ Չեսթնաթը։
Կանանց մրցույթի հաղթող Միշել Լեսկոն, որը 10 րոպեում կերել է 30,5 հոթ դոգ, իր հաղթանակն անվանել է «հրաշալի զգացողություն»։
Հաղթողներին տրվում է 10 հազարական դոլար և հաղթողի գոտիներ: