Թուրքիայում Իսրայելի քաղաքացին թուրքական լիրայով քիթն է մաքրել, որից հետո արտաքսվել է երկրից (տեսանյութ)
Թուրքիայում զբոսաշրջային այցով գտնվող Իսրայելի քաղաքացի Մոհամմադ Նադեր Բադարնեն արտաքսվել է երկրից, երբ սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ ռեստորանի հաշիվը փակելիս թուրքական արժույթով քիթն է մաքրում, հայտնում է RT-ն:
Իսրայելցի զբոսաշրջիկը բերման է ենթարկվել ոստիկանության կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել «պետական ինքնիշխանության խորհրդանիշները վիրավորելու» համար: Դրանից հետո Բադարնեն արտաքսվել է Իսրայել:
Թուրքական լրատվամիջոցները հայտնել են դեպքի մասին՝ նշելով, որ իսրայելցին իր տեսանյութում ակնարկել է թուրքական լիրայի արժեզրկման մասին:
Տեսանյութը՝ այստեղ: