75-ամյա Եվգենի Պետրոսյանը խիստ ծերացել է Covid-19-ով հիվանդանալուց հետո
75-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Խոսակցական ժանրի ռուս ամենահայտնի արտիստներից մեկը Covid-19-ով հիվանդացել էր անցյալ տարվա նոյեմբերին, սակայն այդ ժամանակից ի վեր նրա արյան մեջ հակամարմինների մակարդակը զգալիորեն նվազել է: Հետեւաբար, մի քանի օր առաջ Եվգենի Վահանովիչը որոշեց պատվաստել ռուսական պատվաստանյութերից մեկով: Տղամարդն իր միկրոբլոգում տեսանյութ է տեղադրել, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես է բուժքույրը ներարկում անում։
«Կորոնավիրուսից հետո ժամանակ է անցել եւ այսօր պատվաստվեցի։ Իմ տեսանկյունից, դա միակ ճիշտ որոշումն է։, - տեսանյութը մակագրել է Պետրոսյանը։
Տեսանյութում կարելի է նկատել, որ Եվգենի Վահանովիչը պոլիկլինիկա այցելությունն ընդունել է իրեն բնորոշ հումորով։ Պրոցեդուրայի ժամանակ նա լայն ժպտում է, իսկ հետո պատմում է, որ «ընդհանրապես ոչինչ չզգաց, բացի ներարկումից»։
Երկրպագուները նկատել են, որ Պետրոսյանը նկատելիորեն ծերացած տեսք ունի։ Դատելով ամենից՝ վերջին ամիսներին արտիստը լուրջ «ընկել է» հենց տարած կորոնավիրուսի պատճառով։ Համենայնդեպս, վարակվելուց առաջ արված լուսանկարներում նա շատ ավելի լավ տեսք ուներ։
View this post on Instagram