Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ Անկախության տոնի առթիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում, ի թիվս այլ հարցերի, Ալիևն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին և դրանից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությանը, գրում է minval.az-ը:
Ադրբեջանի ղեկավարի ուղերձում մասնավորապես նշվում է, որ «հակամարտության ավարտը տարածաշրջանում ստեղծել է նոր աշխարհաքաղաքական իրողություն, բարենպաստ հիմք դրել կայուն խաղաղության, տնտեսական վերականգնման և տարածաշրջանային համագործակցության համար»:
«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները, գոյություն ունեցող իրողությանը համապատասխան, կարող է լուրջ ներդրում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման և վստահության ամրապնդման հարցում՝ հիմնված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի վրա»,-նշել է Ալիևը:
Բացի այդ, նա ամերիկյան ընկերություններին հրավիրել է մասնկացելու ԼՂ-ի՝ այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերակառուցմանը: