ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունն այս ամիս վերսկսելու է արտագնա նիստների անցկացումը Միացյալ Նահանգներում բնակվող ռուսաստանցիներին խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար. Անտոնով
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունն այս ամիս վերսկսելու է արտագնա նիստների անցկացումը Միացյալ Նահանգներում բնակվող ռուսաստանցիներին խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար, ТАСС-ի փոխանցմամբ՝ «Соловьев Live» հաղորդման եթերում այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
Դեսպանը հայտնել է, որ մինչև հոկտեմբեր դեսպանությունը նման երեք այց է նախատեսում իրականացնել՝ այդ թվում ԱՄՆ արևմտյան ափ:
Անատոլի Անտոնովի խոսքով՝ դեսպանությունը պատշաճ կերպով նախապատրաստվել է ռուսաստանցիներին թոշակների և անձնագրերի տրամադրումը անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար: