Ռուսական առցանց խանութը գովազդի համար ԼԳԲՏ ներկայացուցիչների է ներգրավել
Սոցիալական ցանցերի օգտվողների ուշադրությունը գրավել է «ВкусВилл» խանութների ցանցի գովազդը, որտեղ մի քանի ընտանիքների հետ միասին ներկայացված է նաեւ ԼԳԲՏ ընտանիք: Այն բաղկացած է «մատրիարք» Յումայից, Միլա եւ Ալինա քույրերից, ինչպես նաեւ վերջին Քսյուշայի հարսնացուից: Գովազդը տեղադրվել է Instagram-ի ցանցի պաշտոնական էջում, գրում է T-journal-ը:
Հերոսուհիները «Ընտանեկան երջանկության բաղադրատոմսեր» գովազդի մի մասն են, որն արդեն գնահատվել է 18+: Նյութի հերոսների թվում են նաեւ բազմանդամ ընտանիք, ամուսնական զույգ, շան հետ աղջիկ եւ կին՝ երկու դուստրերով:
«Ընտանիքը ոչ այնքան արյան ազգակցական կապ է կամ անձնագրում կնիք: Ընտանիքը մեզ սիրող մարդիկ են: Նրանք, ովքեր միշտ կարող են աջակցել մեզ եւ պաշտպանել: Մարդիկ, որոնց հետ միասին կյանք ենք անցնում: Եւ նրանց ճակատագրում ցանկացած փոփոխություն ուղղակիորեն առնչվում է մեզ»,- գրված է հրապարակման նկարագրության մեջ:
Տեսանյութում ներկայացված կանայք պատմել են, որ բոլորը վեգան են, աղբը տեսակավորում են եւ հանդես են գալիս Fair Trade-ի օգտին, այսինքն՝ զգույշ են այն հարցում, թե որքանով է էթիկային համապատասխանում որոշակի մթերքի արտադրությունը:
Սոցցանցերում օգտատերերը գովել են խանութին համարձակության համար եւ շնորհակալություն հայտնել հոմոֆոբիայի դեմ պայքարի համար: