ԱՄՆ-ը բազա կկառուցի Կատարում
Պենտագոնը հայտարարել է, որ Կատարում հրամանատարական կենտրոն կստեղծի՝ անվտանգության ուժերին, մասնավորապես աֆղանական ՌՕՈՒ-ին աջակցելու նոր համաձայնագրի շրջանակներում: Այս մասին այտնում է Associated Press-ը:
Կատարում տեղակայված եւ ամերիկյան գեներալի կողմից ղեկավարվող ռազմական վարչակազմը կկառավարի ԱՄՆ ֆինանսական աջակցությունը՝ աֆղանական զինվորականների եւ ոստիկանության, ինչպես նաեւ աֆղանական ինքնաթիռների սպասարկման համար։
ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Ֆ. Քիրբին կրկնել է, որ Աֆղանստանում երկրի դիվանագիտական ներկայությունն ապահովելու եւ անվտանգության ուժերին աջակցելու համար ստեղծվել է նոր ստորաբաժանում, որը կոչվում է «Ամերիկա-աֆղանական առաջադիմական ուժեր»:
Այդ ուժերը կտեղակայվեն Քաբուլում, իսկ դրանց հրամանատարությունը կստանձնի ԱՄՆ ՌԾՈՒ հրամանատար Փիթեր Ուեյսլին:
Նա ասել է, որ ամերիկացի դիվանագետների, Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը, Աֆղանստանի անվտանգության ու պաշտպանության ուժերին խորհրդատվության շարունակումը եւ աջակցության տրամադրումը, հակաահաբեկչական գործողությունների իրականացումը հրամանատարության պարտականություններն են:
Ուրբաթ օրը ԱՄՆ զորքերի հրամանատար Սքոթ Միլլերը պատերազմի 20 տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանիի հետ եւ քննարկել է «ԱՄՆ-ի օգնությունը եւ Աֆղանստանի հետ համագործակցությունը, հատկապես պաշտպանության եւ անվտանգության ուժերի աջակցության հարցում»: