Եվրո-2020. Դանիան կիսաեզրափակչում է (տեսանյութ)
Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում հանդիպել էին Չեխիայի ու Դանիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվեց դանիացիների` 2-1 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 5-րդ րոպեին․ Թոմաս Դիլեյնին մրցակցի տուգանային հրապարակում կարողացավ ազատվել պաշտպանների հսկողությունից ու գնդակը գլխով ուղարկեց չեխերի դարպասը։ Առաջին գոլից հետո Չեխիայի հավաքականի խաղացողներն աշխուժացան ու սկսեցին պարբերաբար սպառնալ Չմեյխելի դարպասին։
Սակայն մյուս գոլը ևս դանիացիները խփեցին, կրկին առաջին կեսում․ 42-րդ րոպեին Մեհլեի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Դոլբերգը։
Երկրորդ կեսի սկզբնամասում Պատրիկ Շիկը վերջապես կարողացավ գրավել Շմեյխելի դարպասը՝ խփելով իր 5-րդ գոլն այս առաջնությունում ու կրճատելով խաղի հաշվի տարբերությունը։
Այսպիսով, դանիացիները դուրս եկան կիսաեզրափակիչ, որտեղ նրանց մրցակիցը հայտնի կդառնա արդեն այսօր՝ Անգլիա-Ուկրաինա խաղի արդյունքում։