Վարանը համաձայնության է եկել ՄՅՈՒ-ի հետ պայմանագրի վերաբերյալ
«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը անձնական պայմանագիր է համաձայնեցրել ՄՅՈՒ-ի հետ։
Ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի «կարմիր սատանաների» հետ ու տարեկան 12 մլն եվրո կստանա, եթե տրանսֆերը կայանա։ Այս մասին հայտնում է abc.es-ը։
Խնդիրը նրանում է, որ մադրիդցիները ֆրանսիացուն գնահատում են 60 մլն եվրո, իսկ ՄՅՈՒ-ն պատրաստ է նրա համար 45 մլն վճարել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» չի ուզում Վարանի ու Պոգբայի փոխանակում կատարել։
Աղբյուր ArmSport.am