Հայաստանի Կիոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիայի թիմը մեկնում է Վառնա՝ մասնակցելու Աշխարհի գավաթին
Հայաստանի Կիոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիան մոտենում է խոշորագույն ստուգատեսին։ Բուլղարիայի Վառնա քաղաքում հուլիսի 4-ից 10-ը կայանալու է KWU վարկածով աշխարհի գավաթը։
Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակության մի մասը մեկնելու է մրցավայր, մյուս մասն արդեն Բուլղարիայում են։ Ընդհանուր կազմը բաղկացած է 27 հոգուց։ Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երկրի պատվիրակությանը հանդիպել և ճանապարհել է ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի եղբայրը՝ Օնիկ Ասատրյանը։
Աղբյուր ArmSport.am