Լեդի Գագան ծնողների հետ ընթրիքից դուրս գալիս երկրպագուի համար ստորագրություն է թողել (լուսանկարներ)
Հայտնի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագային, Թոնի Բենեթի հետ ելույթից հետո, նկատել են Նյու Յորքում ծնողների հետ ընթրիքի գնալիս, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների կողմից արված լուսանկարները։
Պապարացիների կողմից արված լուսանկարներում երգչուհին կրում է սև մետաքսե զգեստ՝ ուսերը բաց և լայն փեշով։ Իր տեսքն ամբողջացնելու համար Լեդի Գագան ընտրել է սև բարձրակրունկ կոշիկներ և սև պայուսակ, որի վրա գրված է․ «Վաճառվում է սեր»։ Երգչուհու վարսերը հավաքված են, իսկ ականջներին ադամանդե ականջօղեր են։
Ռեստորանից դուրս գալիս երգչուհին կանգ է առել և ստորագրություն թողել այնտեղ նստած երկրպագուի համար։
Ավելի վաղ երգչուհուն նկատել էին հյուրասնոց ժամանելիս՝ ստեղնահար, խմբավար և կոմպոզիտոր Մայքլ Բարդենի ուղեկցությամբ։ Վերջինս Լեդի Գագայի երաժշտական ղեկավարն է 2013 թվականից։