Daily Mail-ը հրապարակել է 300 տարի առաջ անհայտ պայմաններում խորտակված բրիտանական Արքայական նավատորմին պատկանող HMS Victory նավի ուշագրավ լուսանկարները (լուսանկարներ)
Ջրասույզը ուշագրավ լուսանկարներ է հրապարակել 300 տարի առաջ խորտակված բրիտանական Արքայական նավատորմին պատկանող HMS Victory նավից, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ լուսանկարներն արվել են խորտակման պատճառները հետաքննելու նպատակով սուզվելու ընթացքում։
Նավը, որի խորտակման հետևանքով զոհվել է 1100 նավաստի, կրել է 100 զենք և շահագործման է հանձնվել 1737 թվականին՝ դառնալով նավատորմի առաջատար նավը՝ ծովակալ Ջոն Բալչենի գլխավորությամբ։
Այն 1744 թվականին հաջողությամբ առաջնորդել է Պորտուգալիայում՝ Տագուս գետում Ֆրանսիական շրջափակման մեջ ընկած բրիտանական նավատորմը և վերադարձի ճանապարհին առանձնացել է նավատորմից ու սուզվել։ Սա Լա Մանշ նեղուցում բրիտանական նավատորմի վատագույն աղետն է։
Հետաքննող խումբը ավելի քան 3 ժամ է անցկացրել՝ ուսումնասիրելով խորտակված նավը։ Հակառակ ջրի խորությանը, կառավարության թույլտվությամբ նավի զենքերից երկուսը դուրս են բերվել ջրից։
Սկզբնական շրջանում կասկածներ են եղել, թե նավը խորտակվել է Բալչենի վատ ղեկավարման շնորհիվ, սակայն այն հայտնաբերվել է ժայռերից մոտ 99 կիլոմետրի վրա, ինչը ցրել է կասկածները և ենթադրվում է, որ խորտակման պատճառը փոթորիկն է եղել։
2019 թվականին Ծովային հնագիտության քաղաքականության միացյալ կոմիտեի նախագահ Ռոբերտ Յորքը նշել է, որ սա գերեզման է 1100 բրիտանացի նավաստիների համար։