«Իրականում իմ առաջին երեխայի արածները յուրահատուկ էին»․ Քրիս Փրաթը 2-րդ երեխայի ծնունդից հետո գիտակցել է երեխաների յուրահատուկ լինելը (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասան Քրիս Փրաթը նշել է, որ երկրորդ երեխայի ծնունդից հետո գիտակցել է, թե որքան յուրահատուկ են երեխաները՝ հավելելով, որ «նրանք պարզապես կաղապարից չեն դուրս եկել», հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
42-ամյա դերասանը, որը 10 ամիս առաջ կրկին հայր էր դարձել, հայտնվելով Daily Pop-ի հինգշաբթի օրվա դրվագում, խոսել է դստեր՝ Լիլայի ծնունդից հետո անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Աստղը Լիլայից բացի ունի ևս մեկ երեխա․ նախկին կնոջ՝ Աննա Ֆարիսի հետ ամուսնությունից դերասանը մեկ որդի ունի՝ 10-ամյա Ջեքը։
Դերասանը նշել է, որ երկրորդ երեխայի ծնունդն իրեն ցույց է տվել որդու յուրահատկությունը և Լիլայի ծնունով նա ավելի է մտերմացել Ջեքի հետ։
«Երբ ունեք մեկ երեխա դուք մտածում եք «ահա թե ինչպիսին են երեխաները», իսկ երբ գալիս է երկրորդը, որը կարող է ամեն բան այլ կերպ անել, դուք մտածում եք «իրականում իմ առաջին երեխայի արածները յուրահատուկ էին»», - ասել է դերասանը՝ հավելելով, որ երախտապարտ է իր երկու երեխաների համար։ Նա նշել է, որ երկուսն էլ յուրահատուկ են և «պարզապես կաղապարից չեն դուրս եկել»։
Խոսելով 31-ամյա կնոջ՝ Քաթերին Շվարցնեգերի հետ հարաբերությունների մասին, Փրաթը նշել է, որ եթե իրական կյանքում դուրս գար չարագործի դեմ, ապա կցանկանար, որ կինն իր կողքին լինի։
«Նա շատ ցուցումներ կտար, նա փղի հիշողություն ունի», - ասել է դերասանը։
Զույգի հարաբերությունները սկսվել են 2018 թվականին՝ նախորդ կնոջից ամուսնալուծության գործընթացն ավարտին հասցնելուց հետո։ Նակին կնոջ՝ Աննա Ֆարիսի հետ դերասանն առաջին անգամ հանդիպել էր 2007 թվականին՝ Take Me Home ֆիլմի նկարահանման հրապարակում և նրանք իրենց նշանադրության մասին հայտարարել էին հաջորդ տարի, իսկ 2009 թվականին ծնվել էր նրանց որդին՝ Ջեքը։