Հայտնի դերասաններ Բարբարա Ստրեյզանդն ու Ջեյմս Բրոլինին նշում են համագործակցության 25-րդ և ամուսնության 23-րդ տարեդարձները (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Բարբարա Ստրեյզանդն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ իր և ամուսնու՝ դերասան Ջեյմս Բրոլինի համագործակցության 25-ամյակի և ամուսնության 23-րդ տարեդարձի առթիվ, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
79-ամյա դերասանուհին հրապարակել էր ամուսնու կողմից մատուցված թեյի սեղանն ու լուսանկարին կից գրել․ «Նշում ենք համատեղ կյանքի 25-րդ և ամուսնության 23-րդ տարին՝ իմ ամենասիրելի թեյի սեղանի շուրջ ․․․ երկու օր հյութ խմելուց հետո»։
Զույգն առաջին անգամ հանդիպել է 1996 թվականին, 1998 թվականին՝ ամուսնացել։
Թեյի սեղանի լուսանկարը հրապարակելուց հետո, դերասանուհին հրապարակել է իր և ամուսնու համատեղ լուսանկարը, որում կրում է մուգ գինեգույն վերարկու և գլխարկ՝ ձեռքին համապատասխան պայուսակ և արևային ակնոց, իսկ Բրոլին՝ մուգ կապույտ կոստյում։