Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ․ Ալբերտ Վարդանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը ցավալի պարտություն է կրել կիսաեզրափակչում՝ 0-9 հաշվով զիջելով Թուրքիայի ներկայացուցչին։
Վարդանյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։ Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ նախ 9-1 հաշվով հաղթել էր խորվաթ ըմբիշին, ապա քառորդ եզրափակչում 4-1 հաշվով առավելության էր հասել չեխ ըմբիշի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ։
Իսկ 55 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը և 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն:
Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականից այսօր պայքարի դուրս կգան նաև 60 կգ քաշային Դավիթ Ջոթյանը, 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, 72 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը, 82 կգ քաշային Ռաֆիկ Միխեևը և 97 կգ քաշային Սամվել Սարգսյանը։