Եվրո-2020. Իտալիայի հավաքականը պայքարից դուրս թողեց Բելգիային՝ դուրս գալով կիսաեզրափակիչ (տեսանյութ)
Եվրո-2020-ի 1/4 եզրափակիչ երկրորդ խաղում Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Բելգիայի ընտրանուն՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ:
Հանդիպման հաշիվը բացեց Իտալիայի ընտրանին. 31-րդ րոպեին Նիկոլո Բարելան գրավեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։
44-րդ րոպեին Իտալիայի հավաքականը կրկնապատկեց առավելությունը՝ աչքի ընկավ Լորենցո Ինսինիեն։
Բելգիայի ընտրանու հարձակվող Ռոմելու Լուկակուին 11-մետրանոց հարվածի միջոցով հաջողվեց կրճատվել հաշվի տարբերությունը, սակայն ավելին Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստներն անել չկարողացան:
Կիսաեզրափակչում Իտալիան եզրափակչի ուղեգրի համար պայքարելու է Իսպանիայի հետ:
1/4 եզրափակչի հաջորդ խաղերը կկայանան հուլիսի 3-ին. Չեխիան մրցելու է Դանիայի, Ուկրաինան՝ Անգլիայի հետ: