Նախադրյալներ են ստեղծվել տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար. Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը՝ նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
Մանրակրկիտ քննարկվել է միջազգային գործերում Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:
Վլադիմիր Պուտինը համառոտ տեղեկություններ է հաղորդել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրականացման առաջընթացի մասին, որոնք թվագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին: Նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, հիմնականում պայմանավորված ռուս խաղաղապահների ներկայությամբ, մնում է կայուն: Նախադրյալներ են ստեղծվել բնականոն տնտեսական գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար:
Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել եվրոպական գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի սերտ ներգրավման անհրաժեշտությանը ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակչության հումանիտար խնդիրները լուծելու գործում:
Արտահայտվել է փոխադարձ պատրաստակամություն՝ համակարգելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտները, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով: