Եվրո–2020. Իսպանիան հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ (ֆոտո, վիդեո)
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկեց քառորդ եզրափակիչը: Առաջինը պայքարի մեջ են մտել Շվեյցարիայի եւ Իսպանիայի հավաքականները։
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց Իսպանիան։
8–րդ րոպեին շվեյցարացիների դարպասին հարվածեց «Բարսելոնայի» 32–ամյա պաշտպան Ժորդի Ալբան։ Գնդակն անդրադարձով հայտնվեց ցանցում շվեյցարացիների 24–ամյա կիսապաշտպան, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» խաղացող Դենիս Զաքարիայից։ Եվրո–2020–ում գրանցվեց արդեն 10–րդ ինքնագոլը։