Սերգեյ Բեզրուկովը 5-րդ անգամ հայր կդառնա (լուսանկար)
«Բրիգադա» ֆիլմից հայտնի ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովը 5-րդ անգամ հայր կդառնա։ Այս մասին 47-ամյա դերասանը հայտնել է իր ինստագրամյան էջում։
Դերասանը լուսանկար է հրապարակել 37-ամյա կնոջ՝ ռեժիսոր Աննա Մատիսոնի հետ, որին կից գրել է․ «Բարևներ Սոչիից սիրելիներս։ Այսօր ռեժիսորի օրն է և մենք աշխատում ենք․ ֆիլմ են նկարում»։
Զույգն արդեն 2 երեխա ուներ՝ 4-ամյա Մարիան և 2-ամյա Ստեփանը, որոնցից բացի դերասանը ևս 2 զավակ ունի դերասանուհի Քրիստինա Սմիրնովայից։
Սերգեյ Բեզրուկովն ու Աննա Մատիսոնը ամուսնացել են 2016 թվականի մարտի 11-ին՝ «Ծիր կաթին» ֆիլմում միասին աշխատելուց հետո։