Իրանում ՀՀ դեսպանը և ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի ընթացքը
Հունիսի 30-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հայերիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Քննարկվել են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, երկու երկրների միջև էլեկտրական հոսանքի փոխադարձ մատակարարումների կազմակերպման խնդիրները։
Զրույցի ընթացքում հստակեցվել են առաջիկա ամիսների ընթացքում կողմերի պատվիրակությունների փոխայցելությունների ժամկետները։